Ոչ նյութական ակտիվների գնահատումը ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների շրջանակներում
Полная версия
Ձեռնարկում քննարկվում են ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների շրջանակներում կազմակերպությունների ոչ նյութական ակտիվների շուկայական արժեքների որոշման կիրառական մեթոդաբանության հարցեր: Մտավոր սեփականության՝ որպես շոշափելի ձև և ֆիզիկապես գոյություն չունեցող ռեսուրսների ոչ նյութական բնույթից ածանցվող արժեքը ներկայացվել է որպես ընկերության ընդհանուր արժեքի ձևավորմանը զգալիորեն նպաստող և գնահատման ենթակա բաղադրիչ: Վերոնշյալ մոտեցման խորապատկերին ֆինանսատնտեսագիտական փորձագիտական հետազոտության նպատակը կայանում է՝ ոչ նյութական ակտիվների հնարավորինս շուկայականին ձգտող արդար տնտեսական արժեքի ձևավորման, վերջինովս պայմանավորված կազմակերպության ակտիվների կազմում դրա լիարժեք արտացոլման, և փաստորեն՝ ներդրումային թափանցիկության ու ներդրողների շահերի պաշտպանության տեսանկյունից նաև ընկերության իրական արժեքի ձևավորման հետ կապված խնդիրների հետազոտման մեջ: Սույն ձեռնարկում մտավոր սեփականության էության և դրա տնտեսական դերի ուսումնասիրության հարցերում գիտական մոտեցումները վերաիմաստավորվել և խորացվել են:
- О книге

















